Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Եվգենի Կիսինը և «Հովեր»-ը պատրաստվում են Ցեղասպանության տարելիցին նվիրված նյույորքյան համերգին

Եվգենի Կիսինը և «Հովեր»-ը պատրաստվում են Ցեղասպանության տարելիցին 
նվիրված նյույորքյան համերգին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը և «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստկան ղեկավար Սոնա Հովհաննիսյան) պատրաստվում են մայիսի 26-ին համերգով հանդես գալ Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում: Միջոցառումը տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից իրականացվող և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարի շրջանակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնից, համերգի ծրագիրն ընդգրկում է Կոմիտասի, Ազիզյանի, Շարաֆյանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի, Պենդերեցկու, Շոպենի ստեղծագործությունները:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնության վերջին համերգը տեղի է ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ապրիլի 26-ին: Երեք անվանի մենակատարներ՝ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, թավջութակահար Միշա Մայսկին և շեփորահար Սերգեյ Նակարյակովը Բելգիայի ազգային նվագախմբի հետ՝ մաեստրո Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ, իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին:

«Երևանյան հեռանկարներ»  փառատոնի՝ Ցեղասպանության տարելիցին նվիրված նախաձեռնության մեկնարկը տրվեց մարտի 5-ին: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, էստոնացի հայտնի ջութակահար, դիրիժոր Անդրես Մուսթոնեյի ղեկավարությամբ ներկայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երաժշտական ծրագրով: Տարվա ընթացքում ցեղասպանության տարելիցին նվիրված ութ համերգներ կկազմակերպվեն աշխարհի տարբեր երկրներում: Նախագծի շրջանակներում մի շարք անվանի արտիստներ հանդես կգան տարբեր երկրների հեղինակավոր բեմերում: Ծրագրին մասնակցում են Բելգիայի ազգային և Լա Սկալա ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի արքայական ֆիլհարմոնիկ և Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերը, դիրիժորներ Վալերի Գերգիևը, Պինկաս Ցուկերմանը, Ջորջ Փեհլիվանյանը և Ջոն Աքսելորդը, մենակատարներ Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռաչլին և Սերգեյ Նակարյակովը և այլք:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am