Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Լյուքսեմբուրգն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Լյուքսեմբուրգն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է  Հայոց ցեղասպանությունը ճանաչողող բանաձև: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լյուքսեմբուրգի խորհրդարանի անդամ Լորեն Մոզարը՝ ով խոստացավ ավելի ուշ ներկայացնել այլ մանրամասներ:  

Բանաձևը խորհրդարանին է ներկայացրել Լյուքսեմբուրգի ընդդիմադիր Քրիստոնեա սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը, որի անդամ է Լորեն Մոզարը: Վերջինս ավելի վաղ ընդգծել էր՝ բանաձևի նախագծում նշված է, որ 1915-ին Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ կատարված գազանություններն ու հանցագործությունները ցեղասպանություն են:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Նրան հետեւել են Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Լիբանանը, Արգենտինան (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը: Իսկ բոլորովին վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իրենց դիրքորոշումը պաշտոնապես հաստատեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Եվրոպական խորհրդարանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am