Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է քաղաքագիտական գրականությամբ

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է 
քաղաքագիտական գրականությամբ

ԹԵՀՐԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում մեկնարկել է գրքի միջազգային 28-րդ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է նաեւ Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ալիք»-ը, Հայաստանի տաղավարում տեղ են գտել քաղաքագիտական գրքեր, որոնք պատմում են Հայաստանի Հանրապետության քաղաքական հոսանքների մասին:

Ցուցահանդեսի մեկնարկին ելույթ է ունեցել Իրանի Նախագահ Հասան Ռոուհանին եւ կարեւորել հասարակությունում ընթերցասիրության զարգացումն ու տարածումը: ԻԻՀ Նախագահը շեշտել է, որ հատկապես երիտասարդության շրջանակում պետք է տարածել մշակույթը, բարոյական արժեքները, եւ դրանք հնարավոր է տարածել ընթերցանության միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am