Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Սեյրան Օհանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել իր պաշտոնավարումը ՀՀ-ում ավարտող Սարա Էպրեխտի հետ

Սեյրան Օհանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել իր պաշտոնավարումը ՀՀ-ում 
ավարտող Սարա Էպրեխտի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 5-ին հրաժեշտի հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Սարա Էպրեխտի հետ, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև մի շարք օրակարգային հարցեր:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել տիկին Էպրեխտի աշխատանքը Հայաստանում և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am