Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Մանկական բեսթսելեր 3/4. Ապրիլին ծնողները բազմազան գրքեր են գնել փոքրիկների համար

 Մանկական բեսթսելեր 3/4. Ապրիլին ծնողները բազմազան գրքեր են գնել 
փոքրիկների համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա ապրիլ ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:

Ապրիլի առաջատարը «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է փոքրիկ Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար: «Բուկինիստ» -ի«Ալվան ծաղիկը»  հեքիաթը երկրորդ հորիզոնականում է:

Հայտնի բժիշկի արկածներն ամփոփող «Այբոլիտ» հեքիաթն էլ բեսթսելերի երրորդ հորիզոնականում է: Մեկ այլ՝ «Մութն ընկել է, ուշ է արդեն» գիրք-հեքիաթն էլ չորրորդ հորիզոնականում է:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»  ժողովածուն հինգերորդն է: Այն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»  ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: Այս ժողովածուն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը:   

«Էդիթ պրինտ» հրատարակչության «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

«Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ» ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելները: Հեքիաթային հայտնի հերոսները կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»... Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

Իններորդ հորիզոնականում է Սուրեն Մուրադյանի կազմած «Մանկական գանձարանը», որն ամփոփում է Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի բանաստեղծություններից մինչև ժամանակակից մանկագիրների լավագույն ստեղծագործությունները:

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն («Արևիկ» հրատարակչություն) այս ամիս եզրափակում են աղյուսակը: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09),  «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ Քանակ
1 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 109
2 «Ալվան ծաղիկը» Բուկինիստ 65
3 «Այբոլիտ» Բուկինիստ 63
4 «Մութն ընկել է, ուշ է արդեն» Բուկինիստ 60
5

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 40
6

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 31
7 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Էդիթ

Պրինտ

27
8 «100 դասական հեքիաթներ»

Զանգակ

15
9 «Մանկական գանձարանը»

Էդիթ

Պրինտ

15
10 Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» Արևիկ 15

«Մանկական բեսթսելեր»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am