Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Քեն Խաչիկյանը կոչ է արել ՀՀ-ԱՄՆ առևտրի համաձայնագիրն ստորագրել Սերժ Սարգսյանի Վաշինգտոն այցի ընթացքում

Քեն Խաչիկյանը կոչ է արել ՀՀ-ԱՄՆ առևտրի  համաձայնագիրն ստորագրել Սերժ 
Սարգսյանի Վաշինգտոն այցի ընթացքում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ առևտրային հարցերով ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ստորագրել  Հայաստան-ԱՄՆ առևտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը (TIFA): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյային ուղղված նամակում Խաչիկյանը նշել է, որ համաձայնագիրն անցել է երկար նախապատրաստական և հաջող բանակցային փուլ, սակայն դեռևս պաշտոնապես չի վավերացվել Միացյալ Նահանգների և Հայաստանի կողմից:

Հայաստանի հետ նման համաձայնագրի կնքումը նշանակալի ազդեցություն կունենա ներկայիս տնտեսական երկխոսության վրա: «Համաձայնագիրը հնարավորություն կտա ավելի լայն և մնայուն պլատֆորմ ապահովել ԱՄՆ կառավարության համար՝  պարբերաբար հանդիպելու և խորհրդակցելու Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ՝ տնտեսական համագործակցությունը և առևտրային ու ներդրումային հնարավորություններն ընդլայնելու համար»,- ասվում է նամակում:

Համաձայնագիրն ԱՄՆ-ի կողմից նաև այլ երկրների հետ կնքված տիպային փաստաթուղթ է, որով նախատեսվում է ստեղծել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ: Համատեղ խորհրդի նպատակներն են` երկու կողմերի առևտրային և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը և հնարավոր խոչընդոտների բացահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները, ինչպես նաև հարցեր, որոնք ներառված չեն երկրների միջև կնքված ներդրումային համաձայնագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am