Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Երեւանցի թոշակառուն ոտքով գնում Է Մոսկվա՝ ծաղիկներ դնելու Անհայտ զինվորի շիրմին

Երեւանցի թոշակառուն ոտքով գնում Է Մոսկվա՝ ծաղիկներ դնելու Անհայտ զինվորի 
շիրմին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանցի թոշակառու, 76-ամյա Գրիգորի Թեփոյանը ոտքով գնում Է Մոսկվա. մայիսի 9-ին նա ցանկանում Է Կրեմլի պատի մոտ ծաղիկներ դնել Անհայտ զինվորի շիրմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Միր» հեռուստաալիքը: Այդ արշավը Թեփոյանը նվիրում Է ռազմաճակատներում բոլոր զոհվածներին, նրա ընտանիքում պատերազմից չի վիրադարձել հինգ տղամարդ, որոնց թվում նաեւ հայրը: Կրտսեր լեյտենանտ Հունան Թեփոյանը զոհվել Է Դնեպրոպետրովսկի մոտ 1943 թվականի դեկտեմբերին, նա ընդամենը 30 տարեկան Էր:

Գրիգորի Թեփոյանը պատմում Է, որ մեկ տարի առաջ Է մտահղացել այդ արշավը եւ հանգամանորեն նախապատրաստվում Էր: Մարզանք Էր անում, երկար քայլում Էր, բայց կինն ու դուստրը թույլ չԷին տալիս: Դրա համար Էլ որոշեց խորամանկել. մարտի 22-ին, երբ բոլորը քնած Էին, նա աննկատ հեռացավ Երեւանի իր տնից եւ ուղեւորվեց Վրաստան՝ Ալաստան գյուղ, որտեղից իր հայրը մեկնել Էր ռազմաճակատ: Այստեղից Էլ Գրիգորին սկսեց իր ուղին:  

Կովկասյան լեռնաշղթայով մինչեւ Ռուսաստանի հետ սահման նա հասել Է մեքենայով, իսկ այնտեղից ճանապարհը շարունակել Է ոտքով: Օրական անցնում Է 40-50 կիլոմետր: Գիշերելուց չի հրաժարվում: Յուրաքանչյուր երկու ժամը մեկ ոչ մեծ դադար Է առնում:

Ճանապարհի ընդհանուր երկարությունը 2236 կմ Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am