Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՌԴ առաքելությունը դիմում է ՄԱԿ-ի երկրներին` ԼՂՀ ԱԺ ընտրությունները ճանաչելու պահանջով

ՌԴ առաքելությունը դիմում է ՄԱԿ-ի երկրներին` ԼՂՀ ԱԺ ընտրությունները 
ճանաչելու պահանջով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՌԴ պատվիրակությունը դիմում է միջազգային կազմակերպություններին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին քայլեր ձեռնարկելու ԼՂՀ ընտրությունները միջազգային բոլոր չափորոշիչներով ճանաչելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մայիսի 4-ին ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ դիտորդական առաքելության ղեկավար, ՌԴ պետական դումայի «Յաբլոկո» խմբակցության պատգամավոր Վիկտոր Շեյնիսը: «ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով, համապատասխանել են միջազգային բոլոր չափորոշիչներին, եղել են բաց, թափանցիկ: Մենք այցելել ենք մի քանի տասնյակ տեղամասեր ԼՂՀ բոլոր շրջաններում եւ պետք է փաստենք, որ որեւէ տեղ դիտորդական առաքելության իրականացումը չի խոչընդոտվել: Մենք անարգել կարողացել ենք այցելել ցանկացած տեղամաս, ծանոթացել ենք փաստաթղթերին, արձանագրություններին: Մեր աշխատանքը չի խոչընդոտվել նաեւ ձայների հաշվարկի ժամանակ: Այս ընտրությունները համապատասխանում են այս տարվանից ուժի մեջ մտած ԼՂՀ Ընտրական բարեփոխված օրենսգրքի բոլոր դրույթներին»,- զեկույցն ընթերցեց Շեյնիսը: Ռուս խորհրդարանականը շեշտեց, որ որոշ տեղամասերում եղել են աննշան թերություններ, սակայն դրանք ավելի շատ տեխնիկական խնդիրներ են եւ բուն գործընթացի եւ արդյունքների վրա ազդեցություն չեն թողել:

Մայիսի 3-ին Արցախում վեցերորդ անգամ խորհրդարանի կազմ են ընտրել: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 70,6 տոկոս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am