Բակո Սահակյանն ընդունել է Աբխազիայից եւ Մերձդնեստրից Արցախ ժամանած դիտորդներին
12:45, 4 Մայիս 2015
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Աբխազիայից եւ Մերձդնեստրից Արցախ ժամանած դիտորդներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Արցախում հատուկ տեղ են հատկացնում Աբխազիայի եւ Մերձդնեստրի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու խորացմանը` այն կարեւորելով պատմական, քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում