Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նեպալում փրկարար գործողություններին ավելի քան 120 հազար մարդ է մասնակցում

Նեպալում փրկարար գործողություններին ավելի քան 120 հազար մարդ է մասնակցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում փրկարար գործողություններին ավելի քան 120 հազար մարդ է մասնակցում այստեղ տեղի ունեցած երկրաշարժից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը: «Փրկարարներից ավելի քան 65 հազարը զինվորականներ են եւ 41 հազարը՝ ոստիկաններ»,- նշվում է Twitter-ում կենտրոնի պաշտոնական էջում:

Գործողություններին մասնակցում են նաեւ 4 հազար օտարերկրյա փրկարարներ: Ավելի վաղ Նեպալի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սինգհ Բանը ՏԱՍՍ-ին պատմել է, որ փրկարարական գործողությունները կարող են շարունակվել եւս շուրջ երեք շաբաթ:

7,9 մագնիտուդով երկրաշարժը ապրիլի 25-ին տեղի է ունեցել Նեպալի արեւմտյան տարածաշրջանում՝ մայրաքաղաք Կատմանդուից 84 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը եղել է 15 կիլոմետր խորության վրա: Հիմնական երկրաշարժից հետո գրանցվել են 3,2-ից մինչեւ 6,9 մագնիտուդով շուրջ 90 հետցնցումներ:

Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետից զոհվածների թիվը գերազանցել է 7 հազարը, եւս ավելի քան 14,2 հազար մարդ վերքեր է ստացել: Նեպալի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ավերվել է 140 հազար բնակելի շենք, վնասվել է եւս ավելի քան 140 հազար շինություն:

Լուսանկարը`  EPA

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am