Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աշոտ Ղուլյանը քվեարկեց հանուն Արցախի ժողովրդավարական ապագայի

Աշոտ Ղուլյանը քվեարկեց հանուն Արցախի ժողովրդավարական ապագայի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը քիչ առաջ տիկնոջ ուղեկցությամբ այցելեց Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքի 8-րդ տեղամաս և կատարեց իր քաղաքացիական պարտքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղուլյանն ասաց, որ ակնկալիքներն ընտրությունների արդյունքներից շատ են, և ինքը քվեարկել է հանուն Արցախի ժողովրդավարական ապագայի: «Մեր երկրի համար ամենակարևոր բանն այս պահին ժողովրդավարությունն է, խաղաղությունից հետո: Ժողովրդավարական ապագան մեր երկրի կայացման հիմքը պետք է լինի: Եվ շատ հանգամանքներում այս ընտրությունները կարող են նպաստել դրա կայացմանը»,-ասաց Աշոտ Ղուլյանը՝ հավելելով, որ խորհրդարանում որոշակի փոփոխություններ կլինեն, սակայն, ըստ նրա, հիմնական կազմը կպահպանվի:

Անդրադառնալով նախընտրական մրցապայքարին՝ ԱԺ նախագահը նշեց, որ ամեն ինչ ընթացել է քաղաքական կոռեկտ մրցակցության պայմաններում և քաղաքական հարաբերությունները պահպանվել են բարեկրթության մակարդակում: Ըստ Ղուլյանի, այս ընտրություններն ու նախընտրական պայքարն իրենց մակարդակով շատ ավելի բարձր են քան նախորդները, և վստահ է, որ վեցերորդ գումարման Աժ-ում քաղաքական դաշտը ներկայացված կլինի առավել լայն:

ԼՂՀ-ում անցկացվում են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Մայիսի 3-ի առավոտյան բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երեւանում, եւս մեկը՝ Քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետեւելու համար Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am