Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հյուսիսային Իրաքում ԻՊ-ի զինվորականները 600 եզդիների են գնդակահարել

Հյուսիսային Իրաքում ԻՊ-ի զինվորականները 600 եզդիների են գնդակահարել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻՊ-ի ինքնակոչ շարիաթական դատարանը մահվան է դատապարտել 600 եզդի գերիների: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ARA News պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքի Թալաֆար գավառի Սինջարի շրջանում:

Շահին Շինգալին, փեշմերգայի զինյալներից մեկը, տեղեկացրել է ARA News-ին, որ մինչև ուրբաթ ԻՊ-ի զինյալները մոտ 700 եզդի գերիների տեղափոխել են Տալֆար:

«Առանց միջազգային հանրության ուղղակի միջամտության Իրաքը կրկին ցեղասպանության կենթարկվի ԻՊ-ի գրոհայիների ձեռքից», - ասել էՇինգալին:

Նինվեի նահանգապետ Ասիլ ալ Նուջաիֆին հաստատել է, որ ուրբաթ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները սպանել են հարյուրավոր եզդի գերիների:

«Այս ահաբեկիչները դեգրադացնում են իսլամը: Մահմեդական հոգևորականները պետք է կրեն պատասխանատվություն և հասարակությանը ներկայացնեն ահաբեկիչների իրական դեմքը, ներկայացնեն, թե որքան են դրանք հակադիր իսլամի հանդուրժողականությանը»,- նշել է Ասիլ ալ Նուջաիֆին:

Եզդի գրող Սալեմ Ռաշիդանին պարբերականի հետ զրույցում ասել է, որ իրենք տեղեկություն են ստացել առ այն, որ ԻՊ-ի զինյալները սպանել են եզդի գերիներին՝ նրանց նախապես առանձնացնելով իրենց ընտանիքներց և գցելով մարմինները քաղաքի մոտակայքում ձորերից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am