Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արցախի վարչապետի համոզմամբ`առաջիկա ընտրությունները մեկ քայլ առաջ կլինեն ժողովրդավարության կայացման ճանապարհին

Արցախի վարչապետի համոզմամբ`առաջիկա ընտրությունները մեկ քայլ առաջ 
կլինեն ժողովրդավարության կայացման ճանապարհին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին ընդունել է խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Արցախ ժամանած մի խումբ միջազգային դիտորդների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետն իր խոսքում կարևորել է լայն աշխարհագրություն ընդգրկող դիտորդական առաքելությունների դերն՝ Արցախի ժողովրդավարության հաջողությունները աշխարհին ներկայացնելու և փորձի փոխանակման գործում: Կառավարության ղեկավարը հավելել է, որ, թեև իշխանությունները չեն անտեսում միջազգային դիրքորոշումները, այնուամենայնիվ, ժողովրդավարական ընտրություններն անցկացվում են Արցախի բնակչության, ոչ թե միջազգային հանրության համար:

Արայիկ Հարությունյանը հակիրճ կերպով անդրադարձել է ընտրություններին նախապատրաստվելու հետ կապված աշխատանքներին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքը գնահատելով օրենքի պահանջներին համապատասխանող: Նա համոզմունք է հայտնել, որ առաջիկա ընտրությունները մեկ քայլ առաջ են լինելու ժողովրդավարության կայացման ճանապարհին:

Դիտորդները հետաքրքրվել են ընտրությունների կազմակերպչական աշխատանքներից, Արցախի ընտրական համակարգի առանձնահատկություններից, ինչպես նաև ընտրողների մասնակցայնության մակարդակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am