Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը բոյկոտում է Էրդողանի այցը քրդաբնակ շրջաններ

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը բոյկոտում է Էրդողանի այցը քրդաբնակ 
շրջաններ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական «Ժողովրդավարական շրջաններ» կուսակցությունը որոշում է կայացրել բոյկոտել երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մայիսի 2-ին նախատեսված այցը քրդաբնակ Բաթման, Դիարբեքիր և Սիիրթ (Սղերթ): Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, կուսակցությունը որոշումը պայմանավորել է այն հանգամանքով, որ վերջերս Էրդողանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, թե երկրում «քրդական հարց գոյություն չունի»:

Կուսակցությունը Էրդողանի նման հայտարարությունն անհամատեղելի է համարել ներկայում ընթացող թուրք-քրդական հաշտեցման գործընթացի համատեքստում: «Ժողովրդավարական շրջաններ» կուսակցության ներկայացուցիչները փաստել են, որ երկրի առաջնորդն իրեն շարունակում է պահել որպես կուսակցության ղեկավար և, քրդաբնակ շրջաններ այցելելով, փաստորեն, քարոզչություն է ցանկանում անել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին: Քրդամետ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք Էրդողանի` Բաթման, Դիարբեքիր և Սիիրթ (Սղերթ) կատարած այցելությունների ժամանակ նրան չեն դիմավորելու և չեն հյուրընկալելու:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am