Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Այլևս մեզ հետ չէ մեծանուն ծանրորդ Վարդան Միլիտոսյանը

Այլևս մեզ հետ չէ մեծանուն ծանրորդ Վարդան Միլիտոսյանը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը:

Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ. հուլիսի 8-ին  Գյումրիում: Ծառայել է Խորհրդային բանակում, ավարտել Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Վարդան Միլիտոսյանը զինծառայության ժամանակ՝ 1964-ից, մարզվել է ԽՍՀՄ անվանի ծանրորդ և մարզիչ Հակոբ Ֆարաջյանի գլխավորությամբ: Վարպետության դասերը լավ էր ընկալում շնորհալի մարզիկը: Նա շռնդալից հաղթանակներ է տոնել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում: 75 կգ քաշային կարգի առաջատարը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976 թ), աշխարհի հնգակի ռեկորդակիր, տասնյակ հաղթանակներ է տարել համամիութենական առաջնություններում և միջազգային պաշտոնական մրցաշարերում: Որոշակի տեղատվությունից հետո, փաստորեն, նրա շնորհիվ Հայաստանում վերսկսվեց ծանրամարտի վերելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:  Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո (1980 թ.) մեծանուն վարպետը համալրեց հարազատ քաղաքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչների շարքը ու դարձավ հմուտ ուսուցիչ: Նա շատերին վարպետության դասեր տվեց: Իր հետքերով տարավ նաև եղբորորդուն` Իսրայել Միլիտոսյանին` նրան դարձնելով աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե (1988 թ.) և ոսկե (1992 թ.) դափնեկիր:

 «Արմենպրես»-ի աշխատակազմը ցավակցություն է հայտնում նշանավոր մարզիկի և մարզչի հարազատներին, մերձավորներին, ընկերներին: Նրա հիշատակը վառ կմնա հանրապետության մարզասերների սրտերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am