Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Սա այն արդյունքն է, որի համար չպետք է ամաչենք. Գաբրիել Սարգսյան

Սա այն արդյունքն է, որի համար չպետք է ամաչենք. Գաբրիել Սարգսյան

ԾԱՂԿԱՁՈՐ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի թիմային առաջնությանում երրորդ տեղը վատ արդյունք չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց  շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը:

«Մեկնարկային տուրերը շատ անհաջող էին: Ստացվել էր այնպես, որ 4 խաղից հետո մենք երկու միավոր ունեինք, որը շատ վատ էր: Միայն ազատ օրվանից հետո շատ բան փոխվեց. սկսեցինք ավելի ոգևորված խաղալ: Գուցե շատ լարված էինք, ուզում էինք շատ լավ խաղալ և չեմպիոն դառնալ: Հետո, երբ պարզվեց, որ հնարավոր չէ, նոր սկսեցինք հանգիստ մեր խաղը խաղալ»,-ասաց եռակի օլիմպիական չեմպիոնը:      

Սարգսյանի կարծիքով՝ աշխարհի թիմային առաջնությունն իսկապես ամենադժվարն է: «Դեռևս այն ժամանակ, երբ դարձանք չեմպիոն Չինաստանում, ասում էինք, որ մեզ համար առավել կարևոր է հաղթել աշխարհի առաջնությունում, քան օլիմպիադայում»,- նկատեց հայ շախմատիստը:

«Մեզ այդքան էլ չի ուրախացրել բրոնզե մեդալը, քանի որ մենք ուզում էինք հաղթել: Սա այն արդյունքն է, որի համար չպետք է ամաչենք: Սա նորմալ արդյունք էր, ինչ-որ տեղ՝ նաև լավ: Մենք պատվով դուրս եկանք այդ ծանր իրավիճակից: Երբ մենք եռակի օլիմպիական չեմպիոն ենք, աշխարհի առաջնության երրորդ տեղը մեզ համար լավ արդյունք չէ»,- շեշտեց Սարգսյանը:

Խոսելով նոր սերնդին ասպարեզ գալու հնարավորություն տալու մասին՝ հայ շախմատիստը փաստեց, որ ժամանակը վաղուց եկել է  երիտասարդների հնարավորություն տալու համար: «Փաստորեն, ստացվում էր այն, որ Հակոբյանն արդեն 25 տարի է հավաքականում, ես էլ 15 տարի է, ինչ խաղում եմ թիմում: Չպետք է այնպես լինի, որ, ենթադրենք, ուժեղ խաղացողը չխաղա այն պատճռով, որ հաքականում երիտասարդներին տեղ տրվի: Գուցե հենց բացթողումն այն է, որ երիտասարդ շախմատիստներ չենք ունեցել: Այս առաջնությունում Հրանտ Մելքումյանը ցույց տվեց, որ ինքը հենց իր տեղում է խաղում, ոչ թե ուրիշի: Բոլորիս համար էլ պարզ է՝ հավաքականում թարմ ուժեր են պետք: Անգամ Հակոբյանն արդեն չի ուզում խաղա»լ,-եզրափակեց նա:

Շախմատի աշխարհի թիմային առաջնության ժամանակ Հայաստանի հավաքականն արդեն չորրորդ անգամ արժանացավ բրոնզե մեդալի: Աշխարհի չեմպիոն դարձավ Չինաստանի հավաքականը, իսկ արծաթե մեդալ նվաճեց Ուկրաինան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am