Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռուսաստանը կնվազեցնի Հայաստան մատակարարվող գազի գինը

Ռուսաստանը կնվազեցնի Հայաստան մատակարարվող գազի գինը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ընթացքում Հայաստանի համար գազի սակագնի զեղչի պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խմ-ի դիմաց: Նման սակագնի սահմանումը թույլ կտա նաեւ ներդրումներ կատարել  գազամատակարարման համակարգի մոդերնիզացման աշխատանքներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է Միլլերը` այցի արդյունքներն ամփոփելով «Ռոսսիա 24» հեռուստաընկերության եթերում:

Նա տեղեկացրել է նաեւ, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` մշակելու գազամատակարարման եւ գազիֆիկացման աշխատանքների սխեմա, որն ամբողջովին պատրաստ կլինի մինչև աշուն: Ըստ այդ սխեմայի` առաջնահերթ նպատակ է դրված Հայաստանի գազիֆիկացումը հասցնել 100 տոկոսի:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ընդունել է ապրիլի 16-ին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, որն ուղղակիորեն անդրադառնում է նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա: 

Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը ներկայում 189 դոլար է` 1000 խմ-ի դիմաց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am