Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն լրացուցիչ 9 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել Նեպալին

ԱՄՆ-ն լրացուցիչ 9 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել Նեպալին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն լրացուցիչ 9 միլիոն դոլար է հատկացրել Նեպալում երկրաշարժի հետևանքների վերացման համար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ճապոնաամերիկյան խորհրդակցությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ 1 միլիոն դոլար էր հատկացրել երկրաշարժից տուժած Նեպալին: «Այսպիսով` ընդհանուր օգնությունը կկազմի 10 միլիոն դոլար»,- ասել է Ջոն Քերին:

Նեպալում, ըստ վերջին տվյալների, երկրաշարժից տուժել է 7 հազար 2 մարդ, մահացել է 3 հազար 733-ը: Հիմնահատակ քանդվել է 1914 շենք, վնասվել է ավելի քան 4 հազար184 տուն: Նեպալում 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 25-ին: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում, որտեղ մահացել է 70 և տուժել 250 մարդ, ինչպես նաև Մյանմարում, Բանգլադեշում, Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում: Երկու օրվա ընթացքում սեյսմոլոգները Նեպալում գրանցել են ոչ պակաս, քան 50 կրկնվող ցնցում` 3.5-6.9 մագնիտուդով:

 

Լուսանկարը` ТАСС/EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am