Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ապակե կախազարդը» ֆիլմն արժանացել է «Ոսկե Ռեմմի» մրցանակին

«Ապակե կախազարդը» ֆիլմն արժանացել է «Ոսկե Ռեմմի» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսթոնի միջազգային 48-րդ կիոփառատոնում կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Ոսկե Ռեմմի» մրցանակին (Golden Remmi Award)՝ լավագույն դրամայի համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆիլմի հեղինակները, փառատոնն անցկացվել է ապրիլի 10-19-ը:

«Հյուսթոնի միջազգային 48-րդ կիոփառատոնը հիմնադրվել է 1961թ. եւ համարվում է Միացյալ Նահանգների երեք խոշոր փառատոններից մեկը։ Այս փառատոնն առանձնանում է նրանով, որ այստեղ ներկայացվում են արվեստի ֆիլմեր։ Իսկ ժյուրին եւ փառատոնի կազմը բացառապես կինոռեժիսորներ են։ Այս փառատոնին ժամանակին մասնակցել են եւ արժանացել նույն մրցանակին Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Սթիվեն Սփիլբերգը, Ջորջ Լուկասը, Քոին եղբայրները, Էնգ Լին, Դեյվիդ Լինչը եւ այլ ճանաչված կինոռեժիսորներ»,- տեղեկացրին Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանը:

«Ապակե կախազարդը» մինչ այս մասնակցել էր Բուսանի, Կալկաթայի, Մոսկվայի, Մոնրեալի եւ այլ միջազգային կինոփառատոններին։ Այժմ Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանն շարունակում են իրենց աշխատանքը Հայոց ցեղասպանությանը նվիրված «Դաշտը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի վրա՝ ֆրանսիական եւ նորվեգական արտադրողների հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am