Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսահայը կնվիրաբերի 80 փաստաբանների մեկ տարվա անդամավճարների գումարը

Ֆրանսահայը կնվիրաբերի 80 փաստաբանների մեկ տարվա անդամավճարների 
գումարը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի քաղաքացի Ռայմոն Եզեգելյանը նվիրաբերելու է 80 փաստաբանների համար մեկ տարվա անդամավճարների հանրագումարը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի փաստաբանների պալատից:

Նվիրաբերության հուշագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Ֆրանսիայի քաղաքացի, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ Ռայմոն Եզեգելյանի միջև:

Հուշագիրն ստորագրելուց հետո Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Ռայմոն Եզեգելյանին աջակցության համար և տեղեկացրել, որ 80 փաստաբաններն ընտրվելու են միայն մարզերից՝ որոշակի չափանիշներով, ինչին առանձին կարգով կանդրադառնա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am