Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հալեպում Քառասնաց Մանկանց եկեղեցու շրջանը ռմբակոծության է ենթարկվել

Հալեպում Քառասնաց Մանկանց եկեղեցու շրջանը ռմբակոծության է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ապրիլի 26-ի կեսօրից հետո Սուրբ Քառասնաց Մանկանց եկեղեցու հարակից թաղամասը ռմբակոծության է ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանն՝ ավելացնելով, որ թաղամասում հայկական կենտրոն, ակումբ, դպրոց կան, սակայն դեռ տեղեկություններ չկան կրած վնասների մասին. «Շրջանն այս պահին անհասանելի է, հնարավոր չէ տեղեկություն ճշտել: Սակայն, ամենայն հավանականությամբ, վնասները մեծ են, քանի որ մի քանի ժամ ահռելի ռմբակոծություններ են տեղի ունեցել»,- նշեց Ռեիսյանը: Նրա խոսքով՝ թաղամասում նաև ասորիների, մարոնիտների եկեղեցիներ կան, իսկ բնակիչներ գրեթե չկան:

«Չնայած դժվարին իրավիճակին, այնուամենայնիվ, փորձում ենք դիմակայել»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքում ջրի և էլեկտրականության խնդիրը մշտապես առկա է, օրվա ընթացքում հազիվ մեկ-երկու ժամ են դրանք լինում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ առաջնորդարանի խոսնակը նշեց, որ նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվել են, Հալեպից հետևել են սրբադասման արարողությանը: Հայոց ցեղասպանությանն անդրադարձել են սիրիական բազմաթիվ հեռուստաալիքներ:

Հայաշատ Հալեպը 2012թ.-ի ամռանից հայտնվել է սիրիական կառավարական ուժերի և տարբեր զինված խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև այժմ շարունակվում են: Սիրիական հակամարտության ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am