Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երուսաղեմում ցուցադրել են աշխարհի ամենափոքր Աստվածաշունչը

Երուսաղեմում ցուցադրել են աշխարհի ամենափոքր Աստվածաշունչը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի՝ Երուսաղեմում գտնվող թանգարանում ցուցադրել են աշխարհի ամենափոքր Աստվածաշունչը: 0,04 քառակուսի միլիմետր x 20 նանոմետր չափը զուգադրելի Է ասեղի անցքի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը:    

Աստվածաշունչը, որը փորագրված Է ոսկեզօծ սիլիցիումի միկրոսխեմայի վրա, պատրաստված Է իոնների ուղղորդված փնջի կիրառմամբ, որը ոսկու շերտի վրա գալիումի հետքեր Է թողնում: Ընդամենը գիրքը բովանդակում Է 1,2 միլիոն խորհրդանիշ՝ գրված եբրայերենով: Նշվում Է, որ հրատարակությունը պատրաստվել Է թանգարանի 50-ամյակի առթիվ:   

Հոբելյանական ցուցադրանքի շրջանակներում այցելուներին կթույլատրեն մանրադիտակի միջոցով կարդալ Աստվածաշունչը, ինչպես նաեւ կցուցադրեն վավերագրական ֆիլմ գրքի ստեղծման մասին:

Լուսանկարը` technion.ac.il


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am