Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մինասյանն այժմ կենտրոնացած է «Փյունիկ»-ի գործադիր տնօրենի պաշտոնում աշխատանքի վրա

Մինասյանն այժմ կենտրոնացած է  «Փյունիկ»-ի գործադիր տնօրենի պաշտոնում 
աշխատանքի վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, այժմ Երևանի «Փյունիկ»-ի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը խոսել է ազգային հավաքականի մասին:

«Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին որոշում է ՀՖՖ-ն: Ես այժմ ունեմ այս աշխատանքը և կենտրոնացած եմ դրա վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում նշել է Մինասյանը:

Վերջինիս խոսքով Ղազախստանում ֆուտբոլի մակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանում: «Հայաստանում ֆուտբոլի մակարդակը մոտ է եվրոպականին միայն կազմակերպչական առումով»,- ասել է նա:

Նախօրեին Փյունիկի ղեկավարական կազմում տեղի է ունեցել փոփոխություն։ Ակումբի գործադիր տնօրեն է նշանակվել Վարդան Մինասյանը։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Կարեն Հարությունյանն ընտրվել է «Փյունիկ»-ի փոխնախագահ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am