Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ-իրանական սահմանին հայտնաբերվել է յուրօրինակ սահմանախախտ

Հայ-իրանական սահմանին հայտնաբերվել է յուրօրինակ սահմանախախտ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական սահմանին հայտնաբերվել է յուրօրինակ սահմանախախտ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունից, ապրիլի 25-ի առավոտյան հայ-իրանական սահմանին հարող տարածքի բնակիչներից մեկից ահազանգ էի ստացվել, որ անհայտ անձը փորձ է անում, հատելով Արաքս գետն, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անցնել Հայաստան:

Արագ արձագանքման խումբը րոպեներ անց ձերբակալել էր սահմանախախտին, ով ներկայացել է որպես 1992թ. ծնված, Իրանի Իսլամական Հանրապետության զինծառայող:

Ձերբակալվածի խոսքով՝ սահմանի ապօրինի խախտման ցանկության պատճառը ծառայակիցների կողմից ճնշումներն են, որոնք տեղի էին ունենում կրոնական տարբերությունների պատճառով: Նա հավելել է, որ քրիստոնեա է:

Ներկա պահին օրինախախտին փոխանցել են ԱԱԾ-ի ներկայացուցիչներին՝ դեպքի պատճառների ուսումնասիրման համար:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունից հավելեցին, որ սահմանախախտին հայտնաբերելու աշխատանքում աջակցություն ցուցաբերած քաղաքացին կպարգևատրվի  ծառայության ղեկավարության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am