Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ապրիլքսանչորսյան միջոցառումներից հետո զգացի` հպարտ եմ, որ հայ եմ. Ռուբեն Սաֆրաստյան

Ապրիլքսանչորսյան միջոցառումներից հետո զգացի` հպարտ եմ, որ հայ եմ. Ռուբեն 
Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրության և առանձին պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միտումները կպահպանվեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` հավելելով, որ սկսած լայնածավալ աշխատանքների տեմպը չպետք է դանդաղեցնել: «Վերջին մի քանի շաբաթներին տեսանք, որ շատ ընդլայնվում է ճանաչման գործընթացը, համոզված եմ, որ այդ միտումը կպահպանվի: Բայց ուզում եմ հատուկ ընդգծել` ճանաչման առումով մեր գրանցած հաջողությունները չպետք է մեզ հետ կանգնեցնեն աշխատանքից: Մենք հիմա պետք է ավելի կենտրոնացված լծվենք գործին: Այդ նպատակը պետք է լինի մեր արդար դատը այնպիսի մակարդակի հասցնելը, որ այն կարողանանք ներկայացնել միջազգային դատական ատյաններում` պահանջելով հատուցում: Իրավական կողմի վրա մեր աշխատանքը, ես կարծում եմ, պետք է ուժեղացնենք: Այն գուցե քիչ երևացող լինի ու դրա մասին քիչ խոսվի, բայց լուրջ աշխատանք պետք է տարվի»,-շեշտեց թուրքագետը:

Անդրադառնալով 100-րդ տարելիցի միջոցառումներին` Ռուբեն Սաֆրաստյանը հայտնեց, որ առաջին անգամ ապրիլիքսանչորսյան միջոցառումներն իր մոտ հայ լինելու հպարտությունն են առաջացրել: «Այս անգամ մենք տեսանք, որ աշխարհն  առաջին անգամ մեզ հետ կիսում է մեր վիշտը, տեսանք, որ այստեղ ներկա էին շուրջ 60 երկրների ներկայացուցիչներ, 4 նախագահներ: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ժողովուրդը այնպիսի ժողովուրդ է, որ նրան ոչնչացնել հնարավոր չէ: Մենք ոչ միայն կարողացանք գոյատևել, անգամ երբ մեզ ցանկանում էին ոչնչացնել, այլև հաստատեցինք մեր տեղն աշխարհում ու հարգանք առաջացրեցինք այլ ժողովուրդների մոտ, ովքեր մեզ հետ կիսեցին մեր ցավը»,-ընգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 21-24-ը Հայաստանում և աշխարհում իրականացվեցին քաղաքական, մշակութային, կրթական, գիտական միջոցառումներ` որոնք շեշտեցին մարդկության դեմ ուղղված ոճրագործության` Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը: Ապրիլի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը: Ապրիլի 22-23-ին Երևանում հանդիպեցին 600 պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից` մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից: Ապրիլի 23-ին համայն հայության սրբավայր Մայր Աթոռում իրականցվեց Հայոց ցեղասպանության` հավատքի ու հայրենիքի համար նահատակված զոհերի սրբադասման կարգը, նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարկում «Արթնացրեք հոգիները» համերգաշարով հանդես եկավ աշխարհահռչակ System of a down ռոք խումբը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակարբերդի բարձունքում «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառմանը մասնակցեցին 60 երկրների պատվիրակությունները, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի ու Կիպրոսի նախագահները: Այդ օրը երեկոյան տեղի ունեցավ «Վերածնունդ» դասական համերգը, ինչպես նաև ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am