Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանի նախկին նախարարը մեղադրվում է խոշոր յուրացումների մեջ

Էրդողանի նախկին նախարարը մեղադրվում է 	
    խոշոր յուրացումների մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախկին նախարար Էրդողան Բայրաքթարը մեղադրվում է 145 մլն եվրո յուրացնելու մեջ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, դա ի հայտ եկել Թուրքիայում 2013 թվականի դեկտեմբերի վերջին տեղի ունեցած «մեծ կաշառքի բացահայտման» գործողությունների ժամանակ:

Է. Բայրաքթարը մեղադրվում է այն բանում, որ Հաշվիչ պալատի` 2013 թվականի զեկույցում չի պաշտոնականացրել, այսինքն ցույց չի տվել Եվրամիությունից ստացած 144 մլն 500 հազար եվրո աջակցային ֆինանսական միջոցները:

Հաշվիչ պալատը գտնում է, որ ԵՄ-ից ստացված ֆինանսական միջոցը նախարարության փաստաթղթերում չի արտահայտվել: Կառույցը միաժամանակ հայտարարել է, որ նախարարությունը չի պաշտոնականացրել նաեւ համակարգիչներ եւ պլանշետներ ձեռք բերելու համար ստացած 114 հազար եվրո գումարը:

Է. Բայրաքթարը 2013 թվականին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալին մասնակից Էրդողանի 4 նախարարներից մեկն է, որոնք պաշտոնանկ էին արվել: Ի տարբերություն ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի, Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի եւ էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, Է. Բայրաքթարի նկատմամբ կաշառքի փաստ չէր հրապարակվել: Ի պատասխան ապօրինի հայտամրցույթ անցկացնելու վերաբերյալ իր դեմ ներկայացված մեղադրանքների՝ Է. Բայրաքթարը հայտնել էր, որ բոլոր հայտամրցույթներն անցկացվել են այն ժամանակ վարչապետ Էրդողանի համաձայնությամբ:

2003 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության 4 անդամների, այդ թվում` վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են արդի իսլամի գաղափարախող Ֆաթուլլահ Գյուլենի «գյուլենական համայնքի» հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Իրեն քաղաքականություն բերած եւ հովանավորած Գյուլենին Էրդողանը հայտարարել է իր թիվ մեկ թշնամի: Ներկայում Թուրքիայում «գյուլենականների» մեծ «որս» է սկսվել, ինչի արդյունքում ձերբակալվել են կառուպիցոն սկանդալի բացահայտմանը մասնակից հազարից ավելի իրավապահներ, փաստաբաններ, դատախազներ, դատավորներ եւ լրագրողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am