Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-2/13. Եղեռնի նահատակներ գրողների գործերը՝ մեկ անթոլոգիայում

«Նոր գիրք»-2/13. Եղեռնի նահատակներ գրողների գործերը՝ մեկ անթոլոգիայում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած մի շարք ուշագրավ գրքեր:

 Հայ գրողներ

«Եղեռնազոհ գրողներ»


Գրքում ընդգրկված են Մեծ եղեռնին զոհ գնացած 31 հայ գրողի կենսագրական տվյալներ, լուսանկարներ, գրքերի մատենագիտություն, ինչպես նաև նմուշներ նրանց գրական ժառանգությունից: Գիրքը կազմել են Արքմենիկ Նիկողոսյանը (բնագրերի ընտրություն և հրատարակության պատրաստում, մատենագիտական ցանկեր) և Աշոտ Գաբրիելյանը (կենսագրականներ): Այն հրատարակել է «Անտարես»-ը:

 Դասական գործեր

«Սասնա Ծռեր» 


 Գիրքը բովանդակում է հայ ժողովրդական վեպի՝ «Սասնա Ծռերի» ինը ընտիր պատումներ՝ տարբեր բարբառներով և զուգահեռ ֆրանսերեն թարգմանությամբ, որը կատարել է Աիդա Չարխչյանը: Զետեղված են նաև խմբագրական խորհրդի առաջաբանը, Կ. Մելիք-Օհանջանյանի ներածական հոդվածը և բառարան-ծանոթագրությունները, որոնք պարզաբանում են հատուկ անուններն ու տեղանունները, պատմական իրողությունները, ժողովրդական որոշ ծեսերի առանձնահատկություններն ու ծագումը: Ժողովածուում ներառված է նաև պատմական գիտությունների դոկտոր Ա. Սահակյանի հոդվածը անվանի գիտնական Կ. Մելիք-Օհանջանյանի կյանքի և ստեղծագործության մասին:

 Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

 «Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

                                                   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am