Լոռիում թունավորման դեպք է գրանցվել
09:57, 27 Ապրիլ 2015
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 26-ին՝ ժամը 22.50-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի շտապօգնության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով իրենց են դիմել Գուգարք գյուղի 14-րդ շենքի բնակիչներ Հ. Մ.-ը (ծնված 1959թ.) և Ա. Գ.-ը (ծնված 1989թ.): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, տուժածները տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ հրաժարվել են հոսպիտալացումից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում