Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ղազախստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Ղազախստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում ակտիվորեն ընթանում է քվեարկությունը երկրի նախագահի արտահերթ ընտրություններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս պահին քվեարկել է ընտրողների 41,69 տոկոսը. չորս շրջաններում ընտրողների մասնակցությունը հատել է 50 տոկոս նիշը: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ որեւիցե խախտում չի արձանագրվել: Իրենց ընտրատեղամասերում արդեն քվեարկել են բոլոր երեք թեկնածուները` գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղազախստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տուրգուն Սիզդիկովը եւ ինքնառաջադրված, երկրի արհմիությունների համադաշնության ղեկավար Աբելգազի Կուսաինովը: 

Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Ընտրողների ցուցակներում գրանցված է ավելի քան 9,7 մլն քաղաքացի: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am