Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նշվեց Այնթափի հերոսամարտի 95-ամյակը

Նշվեց Այնթափի հերոսամարտի 95-ամյակը

ԱՐՏԱՇԱՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Այնթափ համայնքում նշվեց Այնթափի հերոսամարտի 95-րդ տարեդարձը: 1920 թվականին Այնթափի ինքնապաշտպանության մասնակիցները՝ Ատուր Լեւոնյանի, Տեր Ներսես քահանա Թավոքճյանի, Ավետիս Քալեմքյախարյանի գլխավորությամբ, կազմակերպեցին Այնթափի հերոսական ինքնապաշտպանությունը: Ապրիլի 25-ին հիշյալ ինքնապաշտմանության հերոսների հիշատակը ոգեկոչեցին Այնթափի հյուրերը: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետի խորհրդական Գարիկ Վարդանյանը, համայնքապետ Կարեն Սարգսյանն իրենց խոնարհումն արտահայտեցին նրանց հիշատակին՝ ծաղիկներ դնելով: Այնթափի հերոսամարտի հուշահամալիր էին եկել նաեւ նորօրյա Այնթափի բնակիչները: Նրանք ծաղկեպսակներ դրեցին նաեւ Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին:

Կազմակերպված էր բովանդակալից միջոցառում. աշակերտները պատմեցին Այնթափի հիմնադրման, նրա հերոսական անցյալի մասին: 1915 թվականին Կիլիկիայի Այնթափից հազարավոր գաղթականներ եկել եւ բնակվել են, շենացրել են այդ գյուղը` Այնթափ անվան մեջ անթեղելով իրենց բնօրրանի կարոտը: Երեխաները երգեր ձոնեցին Այնթափին: Ամբողջ հուշահամալիրն օղակված էր անմոռուկներով: Նրանք ասմունքեցին, հնչեցրեցին «Ադանա», «Կիլիկիա», ինչպես նաեւ ռազմահայրենասիրական երգեր:

Մասիսի տարածաշրջանի Այնթափ գյուղն այսօր ունի 9550 բնակիչ: Նախկինում ունեցել է Այնթափ նոր, Բեյբուդաբադ, Թազագյուղ, Թազաքենդ, Նորագեղ անվանումները: Այնթափ է վերանվանվել 1970 թվականին` ի հիշատակ Կիլիկիայի Այնթափ քաղաքի: Նորագյուղ անունով Այնթափը հիշատակվում է 1465-1466 թթ: 1679 թվականի Երեւանի ավերիչ երկրաշարժի հետեւանքով գյուղն ամբողջովին ավերվել է եւ ամայացվել: Հետագա տարիներին վերակառուցվել է Խոյ գավառից եկած վերաբնակիչների կողմից:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am