Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կանզասի փոխնահանգապետը տարիներ անց ուրախ է տեսնել վերածնվող Գյումրին

Կանզասի փոխնահանգապետը տարիներ անց ուրախ է տեսնել վերածնվող 
Գյումրին

ԳՅՈՒՄՐԻ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Երկարատև ընդմիջումից հետո ապրիլի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի փոխնահանգապետ Ջեֆրի Քոլյերին, ով 1988թ.-ին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել աղետից տուժածներին՝ առաջին օգնություն ցուցաբերելով որպես բժիշկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ջեֆրի Քոլյերն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց քաղաքապետին՝ ջերմ ընդունելության համար՝ միաժամանակ փոխանցելով իր տպավորությունները ու հիշողությունները հետաղետյան քաղաքից: Հյուրը քաղաքապետին ներկայացրեց այդ տարիների լուսանկարների սեփական արխիվը՝ նշելով« որ իր համար մեծ նշանակություն ունի այսօր Գյումրիում գտնվելը՝ տարիներ անց տեսնելով վերածնվող քաղաքը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց երկրաշարժից հետո Ջեֆրի Քոլյերի ցուցաբերած օգնությունը աղետի գոտու բնակիչներին՝ հայտնելով Գյումրիի և ԱՄՆ-ի քաղաքների հետ գործնական սերտ հարաբերությունների ստեղծման պատրաստակամությունը:

Իր հերթին Կանզաս նահանգի փոխնահանգապետը նշեց, որ հնարավոր է համարում տարբեր բնագավառներում փոխհամագործակցության եզրեր:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am