Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանի ու Ամմանի քաղաքապետերը մայրաքաղաքում 140-ամյա ձիթենի են տնկել

Երևանի ու Ամմանի քաղաքապետերը մայրաքաղաքում 140-ամյա ձիթենի են տնկել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջին 140-ամյա ձիթենի են տնկել Երևանի պատմության թանգարանի հարևանությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ամմանի քաղաքապետը նկատել է, որ այս ձիթենին քրիստոնեությունը պաշտոնապես առաջինը ընդունած Հայաստանի համար առանձնահատուկ խորհուրդ ունի, քանի որ բերված է Քրիստոսի մկրտավայրը դարձած Հորդանան գետի ափից: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ձիթենին կդառնա Երևանի ու Ամմանի միջև հաստատված համագործակցության յուրօրինակ խորհրդանիշ:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Աքել Բիլթաջին շրջել է նաև Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում, ծանոթացել «Հիշում եմ և պահանջում. վերածնունդ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում ներկայացված ցուցանմուշներին: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բացված այս ցուցահանդեսի նպատակը մինչև 1915 թվականը և դրանից հետո Երևանը ներկայացնելն է, այդ թվում՝ փախստականների համար ապաստարաններ ստեղծելու, մեծագույն աղետի հետևանքները վերացնելու, Երևանի վերակառուցման և վերածննդի համատեքստում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am