Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակը նվիրեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակը նվիրեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի 
հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆիայի «Խրիստո Բոտև» մարզադահլիճում ապրիլի 24-ին մեկնարկեց ըմբշամարտի «Դան Կոլով և Նիկոլա Պետրով»  53-րդ միջազգային ավանդական մրցաշարը. հունահռոմեկան, ազատ ոճերի ըմբշամարտի, ինչպես նաև կանանց ըմբշամարտի մրցումներին 26 երկրի 300 ըմբիշ են մասնակցում:

Մրցաշարի 1-ին օրը հունանռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մեդալներ խաղարկվեցին 59 կգ, 75 կգ և 130 կգ քաշային կարգերում: Հայաստանի պատվիրակներից մրցագորգ ելավ 5 ըմբիշ, այդ թվում՝ 59 կգ և 130 կգ քաշային կարգում՝ մեկական, 75 կգ-ում ՝ երեքը: 

Աշխարհի չեմպիոնին վայել ելույթով կրկին հիացրեց հեղիանակավոր ու ավանդական այս մրցաշարին մասնակցող մեր ըմբիշներից ամենափորձառուն՝ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Նա 17 ըմբիշների պայքարում վստահ անցկացրեց իր բոլոր 4 գոտեմարտերը (ի դեպ բոլոր 4-ն էլ հետաքրքիր զուգադիպությամբ բուլղարացի ըմբիշների հետ), հասավ եզրափակիչ և այստեղ էլ 2:0 հաշվով առավելության հասնելով տանտերերի ևս մեկ ներկայացուցիչ Իլիան Գեորգիևի նկատմամբ՝ հռչակվեց ստուգատեսի հաղթող ու արժանացավ ոսկե մեդալին: 

Ֆեյսբուքյան իր էջում  Արսենը լուսանկարներ է տեղադրել, որոնցով նա հայտնում է, որ հաղթանակը նվիրում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն  զոհերի հիշատակին: Հատկանշական է, որ օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին պարգևատրման արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով:

Հաջող էր նաև այս նույն՝ 75կգ քաշային կարգում հանդես եկած Կարապետ Չալյանի ելույթը, ով նվաճեց բրոնզե պարգևը: Կարապետը նախ 8:0 հաշվով հաղթեց ալբանացի Էնյո Լիմուշային, ապա քառորդ եզրափակչում առավելության հասավ թիմակցի՝ Վարշամ Բորանյանի նկատմամբ (4:0) ու մտավ կիսաեզրափակիչ: Չալյանի առաջընթացը կանգնեցրեց բուլղարացի Իլիան Գեորգիևը, ով մեր ըմբիշին հաղթեց 4:1 հաշվով: Իսկ ահա բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետը կրկին իրեն գերազանց դրսևորեց և 3:0 հաշվով պարտության մատնելով Թուրքիայի պատվիրակ Սերեֆ Թուֆենկին՝ գրավեց 3-րդ տեղը: 

59 քաշային կարգում 17 ըմբիշների մրցապայքարում ելույթ ունեցած Նարեկ Խաչատրյանը, մեկնարկային գոտեմարտում 0:4 հաշվով զիջեց նորվեգացի Տիգ-Անդրե Բերգեին ու դուրս մնաց հետագա մրցապայքարից: Նորվեգացին իր հերթին կիսաեզրափակչում 0:9 հաշվով պարտվեց 2013թ աշխարհի չեմպիոն, բուլղարացի Իվո Անգելովին: Վերջինս եզրափակչում էլ 2:0 հաշվով առավելության հասնելով իր հայրենակից, 2014թ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Կոստանդիովի նկատմամբ՝ դարձավ այս քաշային կարգի հաղթողը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Գերծանր քաշային կարգում ստուգատեսի հաղթող դարձավ  եգիպտացի Մոհամեդ Աբդելաթիֆին, ով եզրափակչում 10:0 հաշվով պարտության մատնեց ռումինացի Ալեքսիուս Ալին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am