Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կանադայի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Կանադայի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության 
հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի խորհրդարանն ընդունել է 587-րդ բանաձևը, որով ապրիլ 24-ը պաշտոնապես հռչակել է «Հայոց Ցեղասպանության Հիշատակի օր»: «Արմենպրես»-ի այս մասին հայտնում են Ցեղասպանության տարելիցի միջոցառումների համակարգման Կանադայի Կենտրոնական Մարմնից:

Բանաձևը ներկայացնող պատգամավոր Բրադ Բաթը Կանադայի իշխող պահպանողական կուսակցության անունից խոսել է Ապրիլ 24-ը Ցեղասպանության Հիշատակի օր հռչակելու մասին, մասնավորաբար ընդգծելով. «Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբադասման արարողություն Հայ Եկեղեցու կանոնների համաձայն: Հետևաբար, Հայոց Ցեղասպանության նահատակները սուրբեր են»:

Արձագանքելով Կանադայի քաղաքական կյանքում այս կարևոր իրադարձությանը` ՀԲԸՄ Կանադայի գործադիր վարչության անդամ Հակոբ Արսլանյանն ասել է. «Կանադան ևս մեկ անգամ վերահաստատեց իր իր հանձնառությունը միջազգային քաղաքական շրջանակներում որպես ջատագով և պաշտպան մարդկային իրավունքների: Հանուն արդարության կատարված Կանադայի այս որոշումը շատ մեծ պատասխան է Թուրքիայի պետական ժխտողականության քաղաքականությանը»:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներնիրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբերշրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-իՖրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործությունմարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համարպատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհայինպատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր:Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները` կամ բռնիմահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոցցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակ պետություններ,ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը,հեղինակավոր այլ կազմակերպություններ:

Լուսանկարը` wikipedia


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am