Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երեխաների ծնունդը խորհրդանշում է ազգի վերածնունդը և շարունակությունը. Արմեն Մուրադյան

Երեխաների ծնունդը խորհրդանշում է ազգի վերածնունդը և շարունակությունը. 
Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոր և մանկան առողջության պահպանման  գիտահետազոտական կենտրոնի անձակազմը ուրախության միանգամից երկու առիթ ունի: Ապրիլի 24-ի  լուսադեմին  լույս աշխարհ է եկել  Հայկուշ Սաֆարյանի 10-րդ երեխան` արու զավակ:  Միաժամանակ «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի աջակցությամբ՝ Կարինե Արզումանյանը 10 տարվա անպտղությունից հետո ունեցել է եռյակ` տղա և երկու աղջիկ: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ: Այժմ փոքրիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` մասնագետների անմիջական հսկողության ներքո: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հղիության 32-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերությամբ ծնված երեխաները  անհաս են, ծնվել են ցածր քաշով, որը համապատասխանում էր հղիության ժամկետին: Երեխաները ներկա պահին ստանում են անհրաժեշտ  բուժում, ինտենսիվ խնամքի կարիք ունենք: Մենք հույս ունենք, որ բուժման ելքը լավ է լինելու»,- ասել է նորածնային բաժանմունքի վարիչ Պավել Մազմանյանը:

«Տասներորդ երեխան ընտանիքում և երկար տարիների անպտղությունից հետո ծնված  փոքրիկները ուրախություն են, որը խթան է, որպեսզի հայ ժողովուրդը վստահ քայլի առաջ»,- ասել է գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, զրուցել է մայրերի հետ, հետաքրքրվել է նրանց և երեխաների առողջական վիճակով: «Չնայած այսօր հայ ազգի համար տխրության օր է, բայց այս երեխաների ծնունդը, կարծես,  խորհրդանշում է ազգի վերածնունդը և շարունակությունը»,- նշել է Արմեն Մուրադյանը` 10-րդ երեխային ծնունդն ընտանիքում որակելով մայրական սխրանք:

Սաֆարյան Հայկուշը 40 տարեկան է, ունի վեց աղջիկ և չորս տղա: Չեր սպասում, որ երեխան հենց ապրիլի 24-ին կծնվի, սակայն վստահ է, որ օրը պատահական չէ: «Մեծ ուրախություն է ինձ համար, որովհետև հենց այս օրը ևս մեկ տղա երեխա ծնվեց»,- իր հուզմունքը չթաքցնելով՝ ասել է մայրը, որի ավագ որդին ծառայում է հայոց բանակում:

 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am