Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Յուրա Մովսիսյանը խոսել է «Սպարտակ»-ի և թիմում իր լավագույն ընկերոջ մասին

Յուրա Մովսիսյանը խոսել է «Սպարտակ»-ի և թիմում իր լավագույն ընկերոջ մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանի կարծիքով՝ Հայաստանի ընտրանու մի քանի անդամ կարող է խաղալ «Սպարտակ»-ում:

«Հայաստանի ազգային թիմի կազմում կան ֆուտբոլիստներ, ովքեր համապատասխանում են «Սպարտակ»-ին: Բնական է, որ հավաքականում հավաքված են լավագույնները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մովսիսյանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հայ հարձակվողի խոսքով՝ ինքն ընկերություն է անում «Սպարտակ»-ի բոլոր ֆուտբոլիստների հետ, սակայն առավել մոտ է Արազ Օզբիլիսի հետ:

«Շատ ակումբներ կան, որոնցում ես չեմ ցանկանա խաղալ, բայց շատ քիչ ակումբներ կան, որտեղ կցանկանամ կխաղալ»,- ասել է Մովսիսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվեց Կրասնոդարի համանուն թիմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am