Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության մերժումը վիրավորանք է և սպառնալիք. Նիկոլա Սարկոզի

Հայոց ցեղասպանության մերժումը վիրավորանք է և սպառնալիք. Նիկոլա 
Սարկոզի

ՓԱՐԻԶ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց պետք է առերեսվի սեփական պատմությանը: Le Figaro-ի փոխանցմամբ` այդ մասին Սարկոզին նշել է Politique internationale ամսագրին տված հարցազրույցում:

Հարցին` Թուրքիան երբևէ կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, Սարկոզին պատասխանել է, որ հավատում է դրան, սակայն չի կարող ասել` որքան ժամանակ դրա համար կպահանջվի: «Կարծում եմ` ի վերջո հստակությունը կհաղթանակի: Ինձ համար մերժողականությունը կարծիք չէ: Դա վիրավորանք է և սպառնալիք: Ցեղասպանության ժխտումը խափանում է հասարակական կարգը և մեր հանրապետության հիմնարար արժեքները: Ահա թե ինչու, երբ ես նախագահ էի, ընդունեցի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնել նախատեսող փաստաթուղթը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ֆրանսիայի նախկին նախագահը:

Սարկոզիի հիշատակած Հայոց ցեղասպանությսն ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայում ճանաչվեց հակասահմանադրական: Միաժամանակ, Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը բազմիցս հայտարարել է, որ մշակվում է սահմանադրությանը համապատասխանող նոր օրինագիծ` այն ընդունելու համար:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am