Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել 
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, քաղաքապետի խորհրդականները, վարչությունների պետերն ու աշխատակազմի անդամները,  վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու անդամներն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուշահամալիր այցելած քաղաքապետարանի աշխատակիցները նախ ծաղկեպսակ են դրել հուշակոթողին, այնուհետ ծաղիկներ խոնարհել Սուրբ Նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am