Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Տոկիոյի զբոսայգու մանկական հրապարակում բարձր ճառագայթում են հայտնաբերել

Տոկիոյի զբոսայգու մանկական հրապարակում բարձր ճառագայթում են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանությունները ճառագայթման անսովոր բարձր մակարդակ են գրանցել Տոկիոյի զբոսայգու մանկական հրապարակի մոտ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական  լրատվամիջոցներին:

Ներկայում զբոսայգին, որը գտնվում Է Տոսիմայի հատուկ շրջանում, շրջապատված Է:

Նշված վայրում ճառագայթման մակարդակը գրանցվել Է 480 միկրոզիվերտ, ինչը հավասար Է մարդու համար ճառագայթման տարեկան առավելագույն թույլատրելի դոզայի գրեթե կեսին:

Իշխանությունները ենթադրում են, որ ճառագայթումը կարող Է տարածվել գետնի տակից, որտեղ կարող Է ինչ-որ ճառագայթաակտիվ առարկա թաղված լինել:

Տոսիմայի քաղաքագլուխ Յուկիո Տականոն հայտարարել Է, որ բնակչության համար վտանգը նվազագույն Է, բայց քաղաքացիներին հանգստացնելու համար զբոսայգին  կմաքրեն:

Լուսանկարը`  REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am