Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում բացվեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողը

Գյումրիում բացվեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող 
«Վերածնունդ» հուշակոթողը

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Բագրատունյաց պուրակում բացվեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողը: Կոթողի հեղինակը ՀՀ վաստակավոր, ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդ Սողոյանն է։ Քանդակագործի մտահաղացումը որքան պարզ, նույնքան և խոսուն է՝ ափերի մեջ պահված խաչը՝ ի հիշատակ վասն հավատքի և վասն հայրենյաց զոհվածների: Հուշակոթողը խորհրդանշում է ոչ միայն  հայ ժողովրդի անցյալը, այլ նաև ներկան ու հավատը ապագայի հանդեպ:

Հուշակոթողի բացմանը մասնակցեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հուշակոթողի հեղինակ, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը և ծնունդով գյումրեցի ռուսաստանաբնակ բարերար Արթուր Անտոնյանը, ում աջակցությամբ կյանքի է կոչվել նախաձեռնությունը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը: Ի դեպ, սա Գյումրիում Ցեղասպանությանը նվիրված առաջին հուշակոթողն է: Միասնական աղոթքից հետո կատարվեց կոթողի օրնության կարգ:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց« որ այս հուշարձանը գյումրեցիների երախտիքի տուրքն է միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին՝ հույս հատնելով, որ հուշակոթողը կդառնա սրբատեղի շատերի համար: Տեղի ունեցավ պսակադրություն:

Նույն այգում, որը բարեկարգվել է միայն վերջերս, ապրիլի 18-ին իրականացվել էր  խորհրդանշական ծառատունկ. Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքապետի գլխավորությամբ, տնկել են 100 ծառ ի նշան Ցեղասպանության 100-րդ տարելիցի:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am