Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Օլանդը Երեւանում Պուտինի հետ քննարկելու է փախստականներին օգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի նախագծի հարցը

Օլանդը Երեւանում Պուտինի հետ քննարկելու է փախստականներին օգնելու 
վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի նախագծի հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է ապրիլի 24-ին Երեւանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը, որը կթույլատրի փախստականների անօրինական փոխադրումների համար օգտագործվող նավերի ոչնչացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Օլանդը հայտարարել է ապրիլի 23-ին՝ ամփոփելով Եվրամիության՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքները: «Ես մտադիր եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագծի հարցը Երեւանում քննարկել Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Օլանդը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ Փարիզը բանաձեւի նախագիծ կպատրաստի անօրինական ներգաղթյալներին փոխադրողների նավերը ոչնչացնելու վերաբերյալ եւ այն կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին: «Ֆրանսիան բանաձեւի նախագիծ կպատրաստի մարդկանց մաքսանենգությամբ զբաղվողների նավերը ոչնչացնելու վերաբերյալ եւ այն կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին»,- ասել է Օլանդը:

ԵՄ-ի գագաթնաժողովը Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին լիազորել է հունիսին առաջարկություններ ներկայացնել գաղթականներին փոխադրողների նավերի հայտնաբերման, կալանման եւ ոչնչացման վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` kremlin.ru


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am