Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կալիֆորնիայի խորհրդարանի հանձնախումբը վավերացրել է Թուրքիայում ներդրումներն արգելող բանաձևը

Կալիֆորնիայի խորհրդարանի հանձնախումբը վավերացրել է Թուրքիայում 
ներդրումներն արգելող բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի Հանրային մարզի պաշտոնյաների, թոշակների եւ ընկերային ապահովության հանձնախումբը վավերացրեց նորակազմ Հայկական օրենսդրական համախմբումի ներկայացրած թիվ 1410 բանաձևը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Asbarez.com-ը, բանաձևն արգելում է Կալիֆորնիայի հանրային մարզի պաշտոնյաներին (CalPERS) ու նահանգի ուսուցիչներին (CalSTRS) հանգստյան փաթեթներ առաջարկող հիմնադրամներին Թուրքիայում նեդրումներ կատարել:

Հանձնախմբի անդամներից վեցը բանաձևին կողմ են քվեարկել, իսկ մեկը` ձեռնպահ:

Նշյալ հիմնադրամներից առաջինը ներկայիս Թուրքիայում 185 միլիոն դոլարի ներդրումներ ունի, իսկ երկրորդը՝ «մի քանի հարյուր միլիոն դոլարի»։

Բանաձևը պետք է վավերացվի Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ու Սենատի կողմից ու ապա ստորագրվի նահանգապետի կողմից` օրենքի ուժ ստանալու համար։

Հայկական օրենսդրական համախմբումը հաստատված է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամներ՝ Խաչո Աշաճյանի, Ատրին Նազարյանի և Սքաթ Ուիլքի նախաձեռնությամբ։

Բանաձևի մասին «Սակրամենտո Պի» թերթում տպագրված հոդվածում Աշաճյանն ու Նազարյանը շեշտել են, որ մինչեւ այն պահը, քանի դեռ Անկարան չի ընդունել Հայոց ցեղասպանության իրողությունը և ցեղասպանության զոհերին ու նրանց ժառանգներին չի հատուցել վնասները, Հայաստանից դուրս ամենամեծ թվով հայ բնակչություն ունեցող Կալիֆորնիայի նահանգը չի կարող առևտրական բնականոն հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ։Նրանք նաև նշել են, որ բանաձևը հստակ պատգամ պիտի լինի Անկարայի համար, որ Կալիֆորնիան չի կարող նպաստել Թուրքիայի տնտեսության բարգավաճմանը, քանի դեռ Անկարան աջակցում է Միջին Արևելքի քրիստոնյաներին, հրեաներին, քրդերին ու այլ փոքրամասնություններին ոչնչացնել փորձող ուժերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am