Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքացի Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու կասկածանքով

Քաղաքացի Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է քաղաքացի Ա.Դավթյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու կասկածանքով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ 2015 թվականի փետրվարին գրավոր հաղորդում է ստացվել Սյունիքի մարզի մի բնակչից, ըստ որի՝ Ա.Դավթյանը, 2011-2013թթ. իր վստահությունը չարաշահելով, տարբեր ծրագրեր իրականացնելու պատրվակով, իրենից հափշտակել է 18 մլն դրամ։ Բացի այդ,  պարտքով տվել է շուրջ 5 մլն դրամ, որը նույնպես չի վերադարձրել։

 Դեպքի առթիվ փետրվարի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ, որոնք բավարար հիմք են հանդիսացել` Ա.Դավթյանին կասկածելու խարդախությամբ 18 մլն դրամ հափշտակելու մեջ։  2015 թվականի ապրիլի 20-ին վերջինս ձերբակալվել է, ինչի մասին, օրենքով սահմանված կարգով, տեղյակ են պահվել նրա հարազատները։

 Ա.Դավթյանին պարզաբանվել են իր իրավունքները, եւ վերջինս ցանկություն է հայտնել ունենալ պաշտպան։ Կասկածյալի կողմից հրավիրված փաստաբանը ներգրավվել է որպես պաշտպան, ում մասնակցությամբ նա այսօր հարցաքննվել է։

 Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am