Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նորվեգացի միսիոներուհու թոռը Հայոց ցեղասպանության թանգարանին տրամադրել է տատի ձեռագրերը

Նորվեգացի միսիոներուհու թոռը Հայոց ցեղասպանության թանգարանին 
տրամադրել է տատի ձեռագրերը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարիներին միսիոներական աշխատանք կատարած ու բազում երեխաների ու կանանց փրկած Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել իր տատիկի բացառիկ ձեռագրերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողները տեղեկացան Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի նոր ցուցադրության ժամանակ: Յուսսի Բյորնը, ով ներկայացել է որպես Բոդիլ Կատարինե Բյորնի թոռ, նշեց, որ դրանք պատահաբար է հայտնաբերել իրենց տան ձեղնահարկում: «Սրանք մեր տանն էին, մենք տատիկիս հետ միասին ենք ապրել 15 տարի: Ես հայտնաբերեցի այս նյութերը և կապ հաստատեցի թանգարանի հետ»,-պատմեց Բյորնը` նշելով, որ վավերագրական ֆիլմ է նկարել իր տատիկի մասին: Յուսսի Բյորնն իր հետ բերել էր նաև Բոդիլ Բյորնի անձնական կնիքը:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի տեղեկացմամբ` Յուսսի Բյորնը մինչ այս էլ տրամադրել է թանգարանին միսիոներուհու իրերից, այդ թվում` լուսանկարներ, այլ ձեռագրեր: Միսիոների կատարած լուսանկարներից շատերն էլ գտնվում են Նորվեգիայի թագավորական արխիվում: Հայկ Դեմոյանը նաև նշեց, որ ձեռագրերը կթարգմանվեն հայերեն ու անգլերեն:

Բոդիլ Կատարինե Բյորնը 1905թ. «Կին միսիոներներ» կազմակերպության կողմից ուղարկվում է Օսմանյան կայսրություն: Համագործակցելով գերմանական միսիոներական կազմակերպության հետ` Բոդիլը սկզբնական շրջանում մարդասիրական գործունեություն է ծավալում Մեզրեում (Խարբերդի նահանգ), ապա մեկնում է Մուշ: Նա ականատես է լինում 1915թ. Մուշի կոտորածներին` տեսնելով, թե ինչպես են հայ հոգևորականների, ուսուցիչների և իր օգնականների կողքին նահատակվում նաև իր որբանոցի սաները: Այստեղ Բոդիլը խնամում և ստույգ մահից է փրկում հարյուրավոր անօթևան երեխաների, կանանց
 

Բյորնը նաև լուսանկարել է բազմաթիվ տեսարաններ` որպես ականատես դրանց կցելով փոքրիկ վկայություններ: Նա նաև գրառումներ է կատարել իր հուշատետրերում, որոնք արժեքավոր վկայություններ են պարունակում Հայոց ցեղասպանության մասին

 1917թ. Բոդիլ Բյորնը որդեգրում է 1915թ. ծնված և սպանդից փրկված Ռաֆայել անունով մի հայ տղայի: 1917թ. վերադառնալով Նորվեգիա` կնքում է երեխային` նրան տալով մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անունը: Ֆրիտյոֆ-Ռաֆայելը դառնում է նրա միակ զավակը, քանի որ Կատարինեն այդպես էլ չի ամուսնանում
 

Վերադառնալով Մերձավոր Արևելք` Բոդիլը Սիրիայի, Լիբանանի, Պոլսի որբանոցներում շարունակում է զբաղվել հայ որբերի խնամքով: 7-ամյա Ֆրիտյոֆին թողնելով Բեյրութի ֆրանսիական դպրոցում` 1922թ. անցնում է Հայաստան, Ալեքսանդրապոլում հիմնում որբանոց: Բյորնի խնամքի տակ գտնվող «Լուսաղբյուր» կոչվող որբանոցում 33 որբուկների համար անսահման բարի այդ կինը դարձել էր բոլորի կողմից սիրված «Կատարինե մայրիկ»: 
Բյորնի որբախնամ գործունեությունը կասեցվում է 1924թ.` Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից. նրա փոքրիկ որբանոցը լուծարվում է, որբերը տեղափոխվում են Ամերկոմի որբանոցներ

 Մինչև 1935թ. Բոդիլ Բյորնը շարունակում է աշխատել Սիրիայի հայ գաղթօջախի որբախնամ հաստատություններումԲոդիլ Բյորնը մահացել է 1960թ. Նորվեգիայում: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am