Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փարիզի «Շատլե» թատրոնում մեկնարկել է Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգը. ՈՒՂԻՂ

Փարիզի «Շատլե» թատրոնում մեկնարկել է Ցեղասպանության տարելիցին 
նվիրված համերգը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի «Շատլե» թատրոնում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 տարվա հիշողություն» խորագրով համերգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգին մասնակցում են Հայկական համաշխարհային նվագախումբը և «Գյուլբենկյան» երգչախումբը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Ալեն Ալթինօղլուն: Ծրագրում հնչելու են Խաչատրյանի, Կոմիտասի, Մոցարտի, Միշել Պետրոսյանի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես են գալու Հասմիկ Պապյանը, Վահան Մարտիրոսյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գզավիե Ֆիլիպսը, Նորա Գուբիշը, Ժան-Մարկ Ֆիլիպս-Վարժապետյանը, Տիգրան Մարտիրոսյանը: Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հովանու ներքո կազմակերպված այս համերգի ընթացքում կհնչի  Էլիզաբեթ թագուհու անվան մրցանակի 2013թ. դափնեկիր,  ֆրանսահայ երիտասարդ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի՝հատուկ այս կապակցությամբ գրված «Երկնքի եզրին» ստեղծագործությունը:

Համերգի հեռարձակումն իրականացվում է Orange հիմնադրամի աջակցությամբ: Այն հեռարձակվում է նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am