Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան Ցեղասպանության համար պետք է ներողություն խնդրի հայերից. Բեշարա Ռաի

Թուրքիան Ցեղասպանության համար պետք է ներողություն խնդրի հայերից. 
Բեշարա Ռաի

ԲԵՅՐՈՒԹ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք է ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով լիբանանյան The Daily Star-ը, ապրիլի 21-ին` Երևան կատարելիք ուղևորությունից առաց Բեյրութի օդանավակայնում նման տեսակետ է հայտնել Անտիոքի մարոնիական համայնքի պատրիարք Բեշարա Ռաին:

Անտիոքի մարոնիական համայնքի առանջորդը Հայաստան է ժամանում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգոկեչման պաշտոնական արարողություններին: «Հայաստանում ապրիլի 24-ին կայանալիք արարողությունը Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ է: Մենք աղոթում ենք այդ մեծ ողբերության բոլոր նահատակների համար»,- ասել է Ռաին:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ցեղասպանության պատասխանտուները պետք է ներում հայցեն հայ ժողովրդից, պատրիարքը նշել է, որ ներողությունը և զղջումը եղել են հայերի, ասորիների և հույների մշատական պահանջը: «Սա այն է, ինչ պետք է տեղի ունենա և ինչի համար պետք է կոչ անել»,- հավելել է հոգևոր առաջնորդը:

Անտիոքի մարոնի պատրիարքը Հայաստանում կմնա մեկ շաբաթ և ապրիլի 28-ին կուղևորվի Ֆրանսիա, ուր հանդիպում կունենա Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

1915 թվականին Օսմանյան առաջնորդների կանխամատծած և իրականացրած Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ճանաչել են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Նրան հետեւել են Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Լիբանանը, Արգենտինան (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը: Թուրքիան շարունակում է ժխտել իրողությունը և խուսափել ցեղասպանության հանցագործության պատասխանատվությունից:

Լուսանկարը`  The Daily Star


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am