Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լյուքսեմբուրգի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդագիր կներկայացվի

Լյուքսեմբուրգի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման 
միջնորդագիր կներկայացվի

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի ընդդիմադիր Քրիստոնեա սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը ծրագրում է միջնորդագիր ներկայացնել խորհրդարան` հայերի 1915-1918 թվականների կոտորածները պաշտոնապես որպես ցեղասպանություն ճանաչելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Luxemburger Wort օրաթերթը:

Այդ կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Լորեն Մոսարը ապրիլի 21-ին հայտարարել է, որ կուսակցությունը մտադիր է ներկայացնել միջնորդություն: Սրան նախորդել են Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները:

1915 թվականի Հայոց ցեղասպանությանը զոհ է գնացել մոտ 1.5 մլն մարդ: 20-րդ դարի այս զանվածային բնաջնջումը, տեղահանությունները և մահվան երթերը համարվում են նախորդ դարի առաջին ցեղասպանությունը: Սակայն մինչ օրս Թուրքիան հրաժարվում է դրանք ցեղասպանություն անվանել:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Նրան հետեւել են Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Լիբանանը, Արգենտինան (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը: Իսկ բոլորովին վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իրենց դիրքորոշումը պաշտոնապես հաստատեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Եվրոպական խորհրդարանը:

Լուսանկարը`  wikipedia


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am