Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի մարզական հավաք

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի մարզական 
հավաք

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ապրիլի 26-ին և 28-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ապրիլի 23-28-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելիևրը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին` դարպասապահներ. Վարդան Վարդանյան՝ «Փյունիկ», Սուրեն Ալոյան՝ «Բանանց», Մարկ Գրիգորյան՝ «Դոնաֆելդ» (Ավստրիա): Պաշտպաններ` Ալեքսանդր Դեմիրջյան՝ «ՊՍԺ» (Ֆրանսիա), Հակոբ Համբարձումյան՝ «Բանանց», Գրիգորի Էմեկսուզյան՝ «Ստրոգինո» (Ռուսաստան), Աղավարտ Պետրոսյան՝ «Բանանց», Հակոբ Հակոբյան՝ «Բանանց», Ժիրայր Մարգարյան՝ «Բանանց»: Կիսապաշտպաններ` Մհեր Սաֆարյան՝ «Շիրակ», Արթուր Նադիրյան՝ «Փյունիկ», Ստեփան Հարությունյան՝ «Բանանց», Հովհաննես Պողոսյան՝ «Փյունիկ», Հովհաննես Փանոսյան՝ «Բանանց», Էմիլ Եղիազարյան՝ «Բանանց», Դավիթ Մարտիրոսյան՝ «Զենիթ» (Ռուսաստան), Հայկ Գալստյան՝ «Հոֆենհայմ» (Գերմանիա), Վարդան Սաֆարյան՝ «Միկա»: Հարձակվողներ` Էդգար Մովսիսյան՝ «Բանանց»,Գոռ Աղբալյան՝ «Հերենվեն» (Հոլանդիա), Էրիկ Պետրոսյան՝ «Փյունիկ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am