Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հռոմի պապի հայտարարությունից հետո ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձև է ներկայացվել

Հռոմի պապի հայտարարությունից հետո ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության 
ճանաչման նոր բանաձև է ներկայացվել

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քըրքը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդներն օրինագիծ են ներկայացրել, որի նպատակն է հայ-թուրքական հարաբերություններ կայուն հարաբերություներ ստեղծել՝ հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության «լիարժեք ճանաչման» վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, օրինագիծը հաջորդում է անցած շաբաթ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը և Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին, որոնք 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Նոր օրինագիծը բովանդակային առումով գրեթե կրկնում է 2014 թվականի ապրիլին ներկայացված բանաձևը, միայն ավելացված է հատված ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի պապի արած հայտարարության վերաբերյալ:

«Այս բանաձևը հստակեցնում է, որ անընդունելի է ժխտել Հայոց ցեղասպանության փաստն ու  պատմությունը և շարունակել լռեցնել մահացածների ձայները: Մինչ աշխարհը համախմբվում է ապրիլի 24-ին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Միացյալ Նահանգները պետք է պարտավորոթյուն ստանձնի ճանաչելու ցեղասպանության պատմությունն իր ողջ ծավալով և նշանակությամբ` հարգելու անմեղ զոհերի հիշատակը և կանխելու նման ողբերգությունների կրկնությունը»,- ասել է Մենենդեսը:

Իսկ սենատոր Մարկ Քըրքն ընդգծել է, որ 100 տարին չափազանց երկար ժամանակահատված է 1,5 միլիոն հայերի սպանությունն իր անունով` ցեղասպանություն, չկոչելու համար: 

«Ավելի քան 20 երկրներ, ԱՄՆ 43 նահանգներ և Ֆրանցիսկոս պապը աներկբայորեն հաստատել են Հայոց ցեղասպանության փաստը, և ժամանակն է, որ Միացյալ Նահանգները միանա նրանց»,- իր հերթին ասել է օրենսդիր Բոքսերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am