Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Պորոշենկոն եւ Բայդենը քննարկել են Ուկրաինային հավելյալ ռազմական օգնության տրամադրումը

Պորոշենկոն եւ Բայդենը քննարկել են Ուկրաինային հավելյալ ռազմական օգնության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին հաղորդել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցները համաձայնեցրել են հետագա գործողությունները պաշտպանության ոլորտում, մասնավորապես, Ուկրաինային հավելյալ օգնություն տրամադրելը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Պորոշենկոն նաեւ Բայդենին շնորհակալություն է հայտնել Ուկրաինա ամերիկացի զինվորականներ ուղարկելու եւ «Ֆիառլես Գարդիան-2015» համատեղ վարժանքներ անցկացնելու համար: «Դա նոր եւ կարեւոր էջ է, որն ապացուցեց Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ գործընկերության ռազմավարական մակարդակը»,- նշել է նա:

Իր հերթին Բայդենը տեղեկացրել է 2015 թվականին ֆինանսական աջակցման շրջանակներում Ուկրաինային 1 մլրդ դոլարի չափով վարկային երաշխիքներ տրամադրելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին: Մամուլի ծառայության տվյալներով՝ փոխնախագահը նաեւ հայտնել է Դոնբասում ռազմական գործողությունների հետեւանքով հարկադիր վերաբնակներին եւ տուժածներին հումանիտար օգնություն տրամադրելու նախագծերի ֆինանսավորման մասին:

Բացի այդ, Բայդենի խոսքով, ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային հումանիտար օգնություն հատկացնել 17,7 մլն դոլար ընդհանուր գումարով:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երկու քաղաքական գործիչները ողջունել են «առանձին շրջաններում, որտեղ մինչ այժմ շարունակվում են մարտերը», հրադադարի ռեժիմի ապահովմանն ուղղված ԵԱՀԿ-ի ջանքերը:

Զրուցակիները քննարկել են նաեւ Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները:

Լուսանկարը`   EPA 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am